Search
Close this search box.

Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը

Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 300 հազարը: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան Ջոնս Հոփքինսի անվան համալսարանը:

Ամենաշատ մահացու դեպքերն արձանագրվել են ԱՄՆ-ում՝ 84,9 հազար, հաջորդիվ Մեծ Բրիտանիան է՝ 33,6 հազար, Իտալիան՝ 31,3 հազար, Իսպանիան ու Ֆրանսիան՝ 27 հազարական:

Այս պահին կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցում է 4,4 միլիոնը: