Search
Close this search box.

«Այս վիրուսն արյունախում է». Պուտինի կորոնավիրուսով վարակված խոսնակը երկկողմանի թոքաբորբ է տանում

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, որի մոտ նախօրեին կորոնավիրուս էր հայտնաբերվել, հիվանդանոցում է գտնվում՝ երկկողմանի թաքաբորով:

Այս մասին նա ասել է Коммерсантъ-ին տված հարցազրույցում: «Այժմ թոքաբորբի պարագայում ևս բուժվում են տանը, եթե այն միակողմանի է: Երբ երկկողմանի է ընտրություն չկա»,- իր հոսպիտալացումը մեկնաբանել է Պեսկովը: Վերջինս հայտնել է, որ նախագահի վարչակազմի աշխատակիցները կորոնավիրուսի թեստ են հանձնում «գրեթե ամենօրյա ռեժիմով»:

«Զգացողություն կար, որ ամեն ինչ հսկողության տակ ես պահում, բայց, ցավոք սրտի, հիվանդացել է իմ գործընկերներից մեկը, որի հետ ես շփվել եմ, և մայիսի 1-ից հետո ես ինքնամեկուսացել էի և անցել աշխատանքի տնային ռեժիմի»,- հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը: Վերջին թեստերից մեկը նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերել, որից հետո էլ ի հայտ են եկել հիվանդության ախտանշանները: «Այս հիվանդության հարցում կարևորը բաց չթողնելն է:

Այս վիրուսն արյունախում է: Փառք աստծո, բժիշկներն արդեն փորձ ունեն դրա դեմ պայքարում, սակայն ամեն դեպքում օրգանիզմի յուրահատկությամբ պայմանավորված՝ անկանխատեսելիության մասնաբաժինը միշտ առկա է»,- հավելել է Պեսկովը: Հիշեցնենք, որ Պեսկովը և նրա կինը՝ գեղասահորդուհի Տատյանա Նավկան, նախօրեին հոսիտալացվել են կորոնավիրուսով: