Search
Close this search box.

Ո՛չ ջերմություն, ո՛չ էլ հազ. գիտնականները պարզել են կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշը

Ամերիկացի գիտնականները պարզել են կորոնավիրուսի ամենատարածված ախտանշանը, ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են ACS Chemical Neuroscience ամսագրում։

Ինչպես պարզվեց, հոտառության կորուստը կորոնավիրուսի վարակման ամենատարածված ախտանիշն է։ Մարդու օրգանիզմում վիրուսը կարող է ուղեկցվել առանց ջերմության, հազի և թոքաբորբի, սակայն գրեթե բոլոր վարակվածները կորցնում են հոտառությունը։

Մկների վրա կատարված փորձերի հիման վրա գիտնականները պարզել են, որ սպիտակուցները, որոնց շնորհիվ կորոնավիրուսը ներթափանցում է օրգանիզմ, արտադրվում են քթի բջիջները։ Տարեցների մոտ այդպիսի սպիտակուցներն ավելի շատ են, քան երիտասարդների։ Սրանով կարելի է բացատրել նաև այն փաստը, որ ծեր պացիենտների մոտ հիվանդության ընթացքն ավելի ծանր է, քան երիտասարդների։

Այսօր գիտնականները զբաղվում են այն բջիջների բացահայտմամբ, որոնք աշխուժացնում են տվյալ սպիտակուցները, այսինքն՝ նպաստում են կորոնավիրուսով վարակվելուն։ Ստացված ուսումնասիրությունները թույլ կտան կորոնավիրուսի դեմ պատվաստայութ ստեղծել։