Search
Close this search box.

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. Niva-ն մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. ամուսիններին ու նրանց երեխային հիվանդանոց տեղափոխող քաղաքացին ճանապարհի նույնպես վթարի է ենթարկվել

Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Տեղ գյուղի բնակիչ, 26-ամյա Արմեն Սաֆարյանը Արավուս գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած ВАЗ 21214 մակնիշի 94 FF 944 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Վարորդ Ա. Սաֆարյանը, նրա ուղևորներ, Գորիս քաղաքի բնակիչ, 22-ամյա Ռուզաննա Վանդունցը և 2-ամյա Էրիկ Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Վիրավորներին հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացի, ով իր վարած Opel մակնիշի 10 ԼQ 055 համարանիշի ավտոմեքենայով անցնելիս է եղել և տեսնելով անօգնական վիճակում գտնվող վիրավոր քաղաքացիներին, իր ավտոմեքենայով տեղափոխել է, սակայն Գորիսի ճանշինի փնթի ու «գլխառատ» աշխատանքի հետևանքով ճանապարհին եղած փոսերը պատճառ են դարձել, որ վիրավորներին հիվանդանոց տեղափոխող ավտոմեքենան, խույս տալով մարդաբոյ փոսերից, բախվել է ծառին:

Նշված հատվածում անգամ բացակայել է ճանապարհի վերանորոգումը ազդարարող ցուցանակներն ու լուսային անվտանգության նշանները ու եթե Գորիսի ճանշինը մի քիչ սրտացավություն ցուցաբերեր, ապա ցուցանակներն ու լուսային պարագաները տեղադրված կլինեին, մինչդեռ վիրավորներին հիվանդանոց տեղափոխող քաղաքացին ինքն է վթարի ենթարկվում:

Opel-ը վարել է Տեղ գյուղի բնակիչ, 38-ամյա Գենադիկ Ղավալբաբունցը, ինչի հետևանքով նրա ուղևոր, համագյուղացի, 60-ամյա Արտուշ Սաֆարյանը նույնպես մարմնական վնասվածքով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Նշված փաստով նույնպես ավագ հետաքննիչ Ս. Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ վիրավորներից Ռ. Վանդունցը Ա սաֆարյնաի կինն է, իսկ Է. Սաֆարյանը նրանց տղան է: