Search
Close this search box.

Բանտարկյալները փորձել են վարակվել կորոնավիրուսով՝ վաղաժամկետ ազատ արձակման համար

Լոս Անջելեսում բանտարկյալները դիտմամբ փորձել են վարակվել կորոնավիրուսով, որպեսզի դուրս գան բանտից: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով շերիֆ Ալեքս Վիլանուևային:

Նա ասել է, որ հսկողության տեսախցիկներից ստացված տեսանյութում երևում է, թե ինչպես են անցած մեկ ամսվա ընթացքում «Պիտչես» քրեակատարողական հիմնարկի բանտարկյալները մեկ շշից տաք ջուր խմել՝ ջերմությունը բարձրացնելու համար, ինչպես նաև դիմակներ են փոխանցել միմյանց:

Այս պահի դրությամբ հայտնի չէ արդյոք այդ ժամանակ բանտարկյալներից որևէ մեկը վարակված է եղել:

Այնուամենայնիվ, մեկ շաբաթ անց, 21 բանտարկյալի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։