Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիվանդանոցում բռնկված հրդեհի արդյունքում կորոնավիրուսով վարակված 5 պացիենտ է մահացել

Սանկտ Պետերբուրգի Սուրբ Գեորգիի հիվանդանոցում, որն ընդունում է կորոնավիրուսով վարակված պացիենտներին, հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հրդեհի արդյունքում մահացել է 5 պացիենտ, ովքեր միացված են եղել թոքերի արհեստական օդափոխման սարքերին: Շենքից տարհանվել է 150 մարդ:

Բուժհաստատության աղբյուրներից մեկը հայտնել է, որ պացիենտները վարակված են եղել կորոնավիրուսով և գտնվել են ծանր վիճակում։ Հրդեհը բռնկվել է վերակենդանացման բաժանմունքի 6-րդ հարկում: Հրդեհի տարածքը 10 քմ է: Ըստ նախնական տվյալների, հրդեհի պատճառը եղել է թոքերի արհեստական օդափոխման սարքի անսարքությունը:

Դատախազությունը ստուգումներ է սկսել։ Վիբորգսկի շրջանի դատախազը դեպքի վայրում է։