Search
Close this search box.

Որտեղ է թաքնվել Միշիկը

Ոստիկանությունը՝ Միքայել Մինասյանի երկքաղաքացիության վերաբերյալ ArmDaily.am-ն օրեր առաջ անդրադարձել էր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի երկքաղաքացի լինելու լուրերին։ Մենք նշել էին, որ ըստ bagramyan 26 Telegarm-ի ալիքի տեղեկատվության՝ բացի ՀՀ քաղաքացիություն ունենալուց՝ նա նաև ՌԴ քաղաքացի է և այժմ թաքնվում է հենց Ռուսաստանում։ Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հրաժարվել էր այս հարցի առնչությամբ մեկնաբանություն տալ։ Մենք տեղեկատվությունը փորձել էինք ճշտել Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մեզ առաջարկել էին գրավոր հարցում ուղարկել։ Ինչն էլ մենք արել էինք ու խոստացել, որ հարցման պատասխանը ստանալուն պես մենք այն կհրապարակենք։ Ի պատասխան մեր հարցման Ոստիկանությունից պատասխանել են, որ այս հարցը կարգավորվում է Քաղաքացիության մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասով։

«Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների, միջնորդությունների, դրանց քննարկման ընթացքի, անձի քաղաքացիության վերաբերյալ տվյալները ֆիզիկական անձանց, կազմակերպություններին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև օտարերկրյա պետություններին կարող են փոխանցվել կամ տրամադրվել միայն դիմումատուի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձի համաձայնությամբ կամ օրենքով կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում: Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված համաձայնությունը ներկայացնելու պարտավորությունը կրում է տվյալներ ստանալու նպատակով հարցմամբ դիմողը»,-նշվում է ոստիկանության պատասխանում: