Search
Close this search box.

Covid-19-ից մահացել են ամուսինն ու կինը

Աջարիայում կորոնավիրուսից մահացել է 81-ամյա մի տղամարդ, որ վերջին մի քանի օրերի ընթացքում միացված է եղել արհեստական շնչառության սարքին:

Հիվանդանոցի տնօրեն Ալեքսեյ Գոխելաշվիլի հայտարարությամբ՝ կորոնավիրուսով հիվանդ տղամարդը ունեցել է հարակից մի շարք հիվանդություններ, տարել է նաև ինսուլտ:

«Անկողնային հիվանդ էր: Ուներ մի շարք հարակից քրոնիկ հիվանդություններ, ինչպես նաև նյարդաբանական խնդիրներ»,- ասել է Գոխելաշվիլին:

Վրաստանում կորոնավիրուսից մահացած տղամարդու կինը ևս մահացել էր նույն վարակից։
Նյութի աղբյուր՝ evnnews.com