Search
Close this search box.

Կամանդիրը լացացրեց․ ԱԺ պատգամավորը՝ Սասուն Միքայելյանի մասին

«Արմեն ջան, ես գիտեմ, որ դու շատ քնքշասիրտ անձնավորություն ես եւ այդ ամենը հիասքանչ է, ԲԱՅՑ ասա խնդրեմ, ինչպես մենք բոլորս խնդրենք (ծնկաչոք, գուցե սրբատակերները ձեռքներիս, արտասվաթոր աչքերով․․․ տարբերակները շատ են), որպեսզի հաշիվներ մաքրելն ու հարաբերություններ պարզելը տեղի ունենան ԱԺ-ից ԴՈՒՐՍ տարածքում։

Ով՝ ում մորից պետք է ներողություն խնդրի կամ հորը հարգի․․․ Ազատեք մեզ այդ մանրամասներից». Ի պատասխան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխյանի՝ «Կամանդիրը լացացրեց, վեհ մարդ, վեհ արարք» գրությանը հարցրել է ՖԲ օգտատերերից Սոֆիա Բիդելսոնը։

Ա․Փամբուխչյանն իր գրությամբ նկատի է ունեցել նույն խմբակցությունից Սասուն Միքայելյանի՝ ԱԺ ամբիոնից հայտարարությունը, որտեղ ԵԿՄ նախագահը պահանջել էր Էդմոն Մարուքյանի եղբորից՝ ներողություն խնդրել իր մոր հասցեին գրառման համար, այլապես «վատ կվերջանա», նաեւ պատրաստակամություն հայտնել վայր դնել մանդատը, եթե նույն կերպ վարվի նաեւ Էդմոն Մարուքյանը։

Օգտատերերից Աննա Նավասարդյանը գրել է․ «2018-ի մայիսից սկսած՝ մինչ օրս կատարված յուրաքանչյուր ամենաթողության միակ և անկրկնելի պատասխանատուն պարոն Նիկոլ Փաշինյանն է ու ինքը պիտի ներողություն խնդրի բոլորիցս։ Բավական է․․․»։

Գրառմանն օգտատերերն արձագանքել են «Միանշանակ ճիշտ խոսեց, իսկական տղամարդու պահվածք», «100%», «Անձնական հարցերը լուծելը ամբիոնից ինչքանով է ճիշտ և ինչի են սա թույլ տալիս», «Տղամարդ Մեծատառով» արտահայտություններով։