Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ժամանեց ԱԺ

Ինչպես արդեն հայտնել էինք, ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը հրավեր է ուղարկել Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին՝ մասնակցելու հանձնաժողովի այսօրվա դռնփակ նիստին։

Քիչ առաջ նա ժամանեց ԱԺ: Կարապետյանը չպատասխանեց լրագրողների հարցերին՝ խոստանալով, որ հանձնաժողովի նիստից հետո մանրամասներ կներակայցնի:

Հիշեցնենք՝ Կարեն Կարապետյանն էր 2017 թվականի մարտին խորհրդարանում հայտարարել, թե ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով։