Search
Close this search box.

Պուտինի աչքերը արցունքով է լցվել. ինչ է պատմել ՌԴ նախագահը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված նկարի մասին, որը նրա վրա մեծ տպավորություն է թողել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման հեղինակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում Պուտինը պատմել է տպավորությունների մասին, երբ 2019 թվականին Մոսկվայում նա այցելել էր «Սերունդների հիշողություն․ Հայրենական մեծ պատերազմը կերպարվեստում» գլխավոր պետական ցուցահանդեսը։

Նախագահը նշել է, որ այդ ցուցահանդեսին նրա վրա մեծ տպավորություն է թողել Տարաս Գապոնենկոյի «Ստրկատերեր» կոչվող նկարը։

«Ինձ վրա մեծ տպավություն է թողել, ի դեպ, նկարներից մեկը, որն այդպես էլ կոչվում է՝ «Ստրկատերեր»։ Նկարում պատկերված է հիտլերականը, որը հավաքում է պատյանի մեջ իր ատրճանակը, որից մի քանի ակնթարթ առաջ սպանել էր երիտասարդ կնոջը։ Իսկ նրա մարմնի վրա պառկած է փոքրիկ երեխա՝ նորածին։ Այդ տեսարանն աչքերում արցունքներ է առաջացնում»,-խոստովանել է նախագահը։

Քննարկելով, թե ինչ տեղի կունենար, եթե հաղթանակ չլիներ, Պուտինն ասել է, որ «ի վերջո դա կնշանակեր ազգի, էթնոսի, ռուս էթնոսի, ինչպես նաեւ Խորհրդային Միության տարածքում բնակվող մյուս էթնոսների ոչնչացում»։