Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Երևանում. Բաղրամյան պողոտայում բախվել են BMW X6-երը

Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում բախվել են Երևանի բնակիչ, 27-ամյա Վահե Բոյախչյանի BMW X6 մակնիշի 09 DD 090 համարանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 29-ամյա Համբարձում Հայրապետյանի վարած BMW X6 մակնիշի 35 RՏ 249 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչներ Աղասի Խաչատրյանը, Լևոն Բաբայանը, տեսուչներ Պետրոս Պետրոսյանն ու Գևորգ Սարգսյանը: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ: