Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը նախ լարում են, հետո Մարուքյանը դուրս է գալիս ու սադրում. Ալեն Սիմոնյան

Այն, ինչ տեղի ունեցավ, անընդունելի է: Սակայն մենք պետք է արձանագրենք, որ այս ամենն անմիջական կապ ունի նախօրեին հնչած սեռական բնույթի հայհոյանքի, կապ ունի այն օրենքների հետ, որոնք մենք ընդունել ենք: Սակայն մայիսի 8-ով Սասուն Միքայելյանին սադրելն անընդունելի է: Իրեն կլասիկ հռչակած քաղաքական գործիչն իրավունք չունի ԱԺ-ում հայհոյանք հնչեցնել:

Ես պնդում եմ, որ դա նախապատրաստված սադրանք է, որն ունի շարունակական բնույթ: Մարտավարություն կա, իրավիճակը նախ լարում են, հետո Մարուքյանը դուրս է գալիս ու սադրում: Բնական է, երբ մայիսի 8-ով ամբիոնից իջնում ես ու վրա քշում Միքայելյանի վրա, մարդը կարող է չդիմանալ սադրանքին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը բացասական է համարում հարվածները, դա, նրա խոսքերով, անընդունելի է. «Սակայն մենք պետք է հասկանանք, թե ինչու է դա տեղի ունեցել, որպեսզի նման բան այլևս թույլ չտանք: ԱԺ-ն սեռական բնույթի հայհոյանքների տեղ չէ»:

ԱԺ նախագահի տեղակալն ասաց, որ քննարկումներ են լինելու տեղի ունեցածի մասով: