Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շտապօգնության 12 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս. նրանք մեկուսացված են

«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ սահմանափակումների մեղմացումից հետո շտապօգնության խնդիրներին և ներկայացրեց վիճակագրական մանրամասներ:

«Մայիսի 4-ի մեղմացումներից հետո շտապօգնության կանչերը չեն ավելացել, օրական լինում են 600-650 կանչ, ի դեպ՝ հունվար-փետրվար ամիսներին անհամեմատ ավելի էին լինում»,-ասաց նա:

Ստեփանյանի հավաստմամբ՝ շտապօգնության12 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս և նրանք մեկուսացված են:

«Շտապօգնության աշխատակիցները ստացել են պագևատրումներ, ըստ այդմ՝ բժիշկները՝ 95 հազար դրամի չափով, բուժքույրերն ու վարորդները 70 հազար դրամ, իսկ պարգևատրումները կլինեն շարունակական»,-ընդգծեց Ստեփանյանը: