Search
Close this search box.

Ուզում եմ հասկանալ՝ Ադրբեջանի ի՞նչն է կառուցողական. Գեւորգ Պետրոսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Մտածում եմ՝ կանե՞ր արդյոք Ադրբեջանի ղեկավարը հայտարարություն՝ առ այն, որ Հայաստանը կառուցողական է տրամադրված Արցախի խնդրի լուծման հարցում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա նաեւ նշել է. «Դժվար թե, առավել ևս՝ երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից…

Ուզում եմ հասկանալ՝ Ադրբեջանի ի՞նչն է կառուցողական՝ ագրեսիվ քարոզչական պատերա՞զմը, պատմությունն ամբողջ աշխարհին խեղաթյուրված մատուցե՞լը, թե՞ խաղաղ բնակչության և մեր զինվորների ուղղությամբ մահաբեր գնդակներ արձակելը…

Լավ էլի»: