Search
Close this search box.

Հայտնի է դարձել Կիմ Չեն Ընի թաքնվելու ծրագրի մասին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարող էր թաքնվել կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով: Նրա անհետացման հնարավոր պատճառի մասին հայտնի է դարձել ճապոնացի լրագրող Ջիրո Իսիմարուի կողմից՝ հայտնում է The Guardian-ը:

Նա կասկածի տակ է առել Կիմ Չեն Ընի մահվան մասին տեղեկատվությունը: Ըստ Իսիմարուի, եթե այդպիսին բան լիներ, ավելի շատ աղմուկ կբարձրանար: «Կա մի տեսություն, որ կա՛մ նա վարակված է կորոնավիրուսով, կա՛մ նրա շրջապատից որևէ մեկը վարակված է, և, հետևաբար, Կիմ Չեն Ընը թաքնվում է»,- ասել է լրագրողը:

Իսիմարուն ենթադրել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը կարող էր թաքնվել երկրի հարավ-արևելքում գտնվող Ուոնսան քաղաքում, քանի որ այնտեղ գնացք է ուղևորվել: Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ սա կարող է լինել Կիմ Չեն Ընի խորամանկ ծրագիրը։