Search
Close this search box.

33,4 մլն դրամ պարգեւավճար նախագահի աշխատակազմին

Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցները վերջին անգամ պարգեւավճարներ ստացել են 2020 թվականի փետրվարին` օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգեւատրում» և «Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածներով՝ ընդհանուր 33,4 մլն դրամի չափով, որը համարժեք է շուրջ 69.000 ԱՄՆ դոլարին։ Այս մասին պատասխանել են AntiFake.am-ի հարցմանը`հավելելով, որ այլ պարգևատրումներ չեն իրականացվել:

Ի պատասխան հարցման` Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հանրապետության նախագահի աշխատակազմում չեն եղել և չկան ամեն ամսվա կտրվածքով տրվող պագեւավճարներ կամ հավելավճարներ:

Միաժամանակ տեղեկացրել են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնավարման օրվանից սկսած պարգեւավճար չի ստանում, իսկ աշխատավարձն ուղղում է տարբեր ծրագրերի: