Search
Close this search box.

Սեպտեմբերի 1-ից հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը կավելանա

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 1-ից հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը կավելանա 35․000 դրամով՝ կազմելով

-հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար՝ 65․000 դրամ,
-բնագիտական և այլ մասնագիտությունների` 60․000 դրամ,
-տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների` 55․000 դրամ,
-դոկտորանտներին` 65․000 դրամ: