Search
Close this search box.

Կասկադյորական ավտովթար Երևանում. Ford Mustang-ը մխրճվել է «Ռոյալ Երևան» ռեստորանային համալիրի տարածք

Երեկ՝ ապրիլի 25-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում, Ford Mustang մակնիշի 36 TC 158 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Բագրևանդ թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել «Ռոյալ Երևան» հյուրանոցային համալիր տարածք՝ կոտրելով դուռն ու ապակիները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Սակայն ռեստորանային համալիրին պատճառվել է նյութական վնաս: Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակ, որտեղից ժամանել են ՃՈ տեսուչները: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչ, 48-ամյա Վահան Ենոքյանի անվամբ: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: