Search
Close this search box.

ՌԴ-ում COVID-19-ից մահացած բուժաշխատողների ցանկում հայեր կան, մահացած ամենաերիտասարդ բուժաշխատողը 29 տարեկան է

Հրապարակվել է Ռուսաստանում COVID-19-ի համավարակի ժամանակ մահացած բուժաշխատողների հիշատակման ցանկը. մահացու վիրուսի զոհերի թվում կան նաեւ հայ բուժաշխատողներ:

Մասնավորապես, ցանկում երկու հայ բուժաշխատողի անուն է` 69-ամյա Մոսկվայի Սեչենովսկի համալսարանի համաճարակաբան Արփիկ Աշոտովնա Ասատրյանի եւ 55-ամյա բուժքույր Սվետլանա Վալերիեւնա Դավթյանի` Սանկտ Պետերբուրգի Պատերազմների վետերանների հիվանդանոցից:

Ընդհանուր առմամբ, ցուցակում 23 բուժաշխատող է նշված, որոնցից երկուսը Բելառուսից են: Ամենաերիտասարդ բուժաշխատողը 29 տարեկան էր: