Search
Close this search box.

Քաղաքական գործիչ-մործիչների միկրոֆոնախեղդ անիմաստ խոսքի փոխարեն՝ լուսային ու հոգևոր բարձրակարգ կենտրոնացում . Ալինա Խուդոյան

Լրագրող Ալինա Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկվա իսկապես աննախադեպ միջացառման մասին բազմաթիվ շնորհակալությունները և գնահատանքը խոսում է այն մասին, որ մենք ամենևին էլ էն ցածրաճաշակ ու անմակարդակ ազգը չենք , ինչպիսին մեզ փորձում են ներկայացնել էժան սերիալ, կլիպ, հաղորդում, մասսայական միջացառում ու կինո պարտադրողները՝ թե բա «ազգս էտա ուզում, դեռ ավելին՝ պահանջում…»:

Բնավ ոչ, եթե նույնիսկ ինչ-որ մի շերտ «պահանջում է», ապա կարողացեք բարձրացնել նրան բարձր՝ արվեստի մակարդակի:

Հենց այն, ինչ կատարվեց երեկ. ամբոխավարի չգնացինք «եղեռն», հախուռն ու փնթի չլցրեցինք ծաղիկներն իրար վրա, չընդարմացանք արևածաղկի սերմերով, ուս-ուսի տված, ժպիտը դեմքներիս չնկարվեցինք նահատակների հուշարձանի ֆոնին, չլսեցինք քաղաքական գործիչ-մործիչների հերթապահ միկրոֆոնախեղդ անիմաստ խոսքը. փոխարենը՝ լուսային ու հոգևոր բարձրակարգ կենտրոնացում բուն թեմային, և հոյակապ երաժշտություն, երաժշտություն, երաժշտությու՜ն…

Անգամ խոսքն արդեն ավելորդ էր…
Շնորհակալություն. մենք գնահատել գիտենք: