Search
Close this search box.

Քիմ Քարդաշյանը կարճամետրաժ ֆիլմ է հրապարակել ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ

Ամերիկյան իրապատում-շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը կարճամետրաժ ֆիլմ է հրապարակել, որը ստեղծվել է երաժիշտներ Արամ Բաժակյանի, Ալան Սեմերջյանի եւ նկարիչ Գեւորգ Մուրադի համագործակցության արդյունքում։

«Այսօր հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է, եւ ես այնքան հպարտ եմ, որ Ամերիկան ճանաչել է այն։ Ես ցանկանում եմ ձեզ հետ կիսվել համատեղ աշխատանքով, որը ստեղծվել է Ցեղասպանության զոհերի թոռների կողմից»,- Twitter-ի եւ Instagram-ի իր միկրոբլոգերում գրել է Քիմը։