Search
Close this search box.

Արցախից նոր տեղեկություններ են ստացվել

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս է գրվել բուժհաստատությունից:

Խոսքը Միրիկ համայնքի այն բնակչի մասին է, ով բուժումն անցնում էր Հայաստանի Հանրապետությունում:

Արցախի Առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում հայաստանյան գործընկերներին և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին՝ հոգատար վերաբերմունքի և բուժման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Տեղեկացնենք, որ առայսօր Արցախում գրանցել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից չորսն արդեն ապաքինվել են»: