Search
Close this search box.

Ձեր պայքարի շարունակությունն ապրում է մեր մեջ. Արթուր Ալեքսանյան

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն Ինստագրամի իր պաշտոնական էջում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված գրառում է կատարել:

«Մոռացում չկա։ Մեր խորին խոնարհումը Սրբադասված զոհերի հիշատակին։ Ձեր պայքարի շարունակությունն ապրում է մեր մեջ»,- գրել է Ալեքսանյանը: