Search
Close this search box.

Հայաստանում երկրաշարժ է զգացվել

Ապրիլի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:08-ին (Գրինվիչի ժամանակով 06:08-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ցանցը գրանցել է 4.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում՝ Թելավի քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևելք:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.830 և արևելյան երկայնության 45.810:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շնող գյուղում՝ 3 բալ և Ալավերդի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Այս Բաժնից