Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ կորոնավիրուսով վարակված մայրն ու երկու ամսական երեխայի առողջական վիճակից

Կորոնավիրուսով վարակված մայրն ու երկու ամսական երեխան ապաքինվել են։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հայաստանում կորոնավիրուսով վարակված մայրն ու փոքրիկը բուժում էին ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում։

Կայքի հարցմանն ի պատասխան` բուժկենտրոնից հաստատեցին լուրը, որ մայրն ու երեխան արդեն դուրս են գրվել։

Հիշեցնենք, որ մարտի 27–ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտնել էր, որ 2 ամսական երեխայի ու նրա մայրիկի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Նախարարը նշել էր, որ երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, իսկ մայրիկը երկու օր է ջերմել։

Այս Բաժնից