Search
Close this search box.

Գրանցման համակարգից դժգոհ են. քաղաքացիները համապատասխանում են տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառմանը, բայց մերժում են

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե որ դեպքում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման դիմումը մերժվում: 

Սակայն բազմաթիվ քաղաքացիներ դժգոհ են գրանցման համակարգից, շատերը հենց   Զարուհի Բաթոյանի գրառման տակ են մեկնաբանություններ թողել՝ նշելով, թե գրանցման ընթացքում ինչ խնդիրների առաջ են կանգնում: Քաղաքացիների հարցերից մի քանիսը ստորև.

Arevik Ghukasyan- Հարգելի՛, տիկին Բաթոյան, ես փաստացի հանդիսանում եմ 9-րդ ծրագրի շահառու, բայց չեմ կարողանում օգտվել , քանի որ , ըստ իս, խնդիրը սոց. քարտի հին լինելն է, խնդրում եմ որևէ կերպ աջակցեք, որպեսզի խնդիրը լուծվի:

Serine Muradyan- 2 երեխաների մայր եմ,( 6 տ. և 4 տ.), չեմ աշխատում։ Տվյալները երեխանների լրացնում եմ հետո պատասխան է գալիս, որ մերժված է։ Այն դեպքում,որ ՀՀ քաղաքացի են, ոչ էլ ես նպաստառու:

Lianna Asryan- Բարև ձեզ, իմ 9-րդ ծրագրում գալիս է պատասխան, որ պետռեգիստրում չկա այդ անունով մարդ
Սակայն գուրծազուրկ եմ և ունեմ երեք անչափաս երեխա:
Սա ուղղակի խաբեություն է:

Edgar Tmoyan– Բարև Ձեզ, կբացատրեք ինչի է մերժում 9-րդ միջոցառման դիմումը եթե ընտանիքում ոչ մեկ չի աշխատում և ունեն մինչև 18 տարեկան 2 երեխա:

Mary Vardapetyan- Չի կարելի գրանցման պատճառով ընտանիքին զրկել 9-րդ միջոցառման օժանդակությունից։ Անտրամաբանական է հաշվի առնելով, որ մեծամասամբ կանայք գրանցված են հայրական տան հասցեով իսկ երեխաները փաստացի բնակության վայրի:

Artur Lilit Margaryanner- Ես ու երեխաներս գրանցված ենք նույն վայրում ինչու է իմ տվյալները մուտքագրվում իսկ երխաներիս ու ամուսնուս տվյաներով գրում, որ այդ տվյաներով մարդ չկա բնակչության պետռեգիստրում եթե գրանցված են:

Vars Simonyan- Տիկին Բաթոյան ի՞նչպես կարող եմ հասկանալ այն փաստը ,որ երեխաներից մեկի տվյալները ընդունում է ծրագիրը մյուսինը ոչ, այն դեպքում երբ այդ երեխան հհ֊ի քաղաքացի է և անչափահաս։

Artyom Movsisyan -Հարգելի տիկին Բաթոյան, ինչու երեխաների տվյալները մուտքագրելիս բացվում է պատուհան, որտեղ ասվում է, որ այդ տվյալներով երեխա պետռեգիստրում չկա: Իմ երեք երեխաներն էլ նույն հասցեում են գրանցված:

Իրավաբանական Ծառայություններ– Հարգելի տիկին Բաթոյան, ընտանիքը համապատասխանում է նշված միջոցառման պահանջներին։ Դիմումը լրացնելուց նշում է որ նման անվանումով երեխա չի գտնվել։ Խնդրում եմ հայտնել հետագա գործողությունները, երեխային փնտրելու համար։))

Syuzanna Baghdasaryan- Հարգելի տիկին Բաթոյան, ընտանիքը համապատասխանում է 9 րդ միջոցառման պահանջներին։ Դիմումը լրացնելուց նշում է որ նման անվանումով երեխա չի գտնվել։ Խնդրում եմ ասեք ինչն է պատճառը:

Arevik Ghukasyan -Հարգելի՛, տիկին Բաթոյան, ես փաստացի հանդիսանում եմ 9-րդ ծրագրի շահառու, բայց չեմ կարողանում օգտվել , քանի որ , ըստ իս, խնդիրը սոց. քարտի հին լինելն է, խնդրում եմ որևէ կերպ աջակցեք, որպեսզի խնդիրը լուծվի:

Ի դեպ, ArmԼife.am-ը նույնպես բազմաթիվ նույնաբովանդակ նամակներ է ստացել, քաղաքացիները նշում են, որ իրենք կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շահառու են, սակայն կամ չեն կարողանում գրանցվել, կամ էլ համակարգը մերժում է իրենց դիմումը:

ArmLife.am

Այս Բաժնից