Search
Close this search box.

Ինչու է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի ՊՈԱԿ-ի տնօրենին թիկնապահ հատկացվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ապրիլի 2-ին Երեւանի Մարգարյան փողոցում ծեծի էր ենթարկվել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանը։
Ըստ մամուլի հրապարակումների, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձայնային ազդանշաններ տալով՝ նրան իջեցրել է մեքենայից, ապա վիճաբանել ՊՈԱԿ-ի տնօրենի հետ, վնասել նրա մեքենայի կողային հայելին և պատճառել վնասվածքներ, ու հեռացել։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանն այս դեպքից հետո դիմել է ոստիկանություն, որպեսզի իր անվտանգությունն ապահովեն եւ ոստիկանությունը նրան երկու աշխատակից է կցել:
Իսկ ինչ վերաբերվում է միջադեպին, ապա «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այն եղել է մեքենաները չզիջելու հարցի շուրջ եւ գործով կա ձերբակալված մեկ անձ: Նա, ըստ մեզ հասած լուրերի, ընդամենը միջադեպի ականատես է եղել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Այս Բաժնից