Search
Close this search box.

Սիսիանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կանցկացվի ծառայողական քննություն

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ Սիսիանում տեղի ունեցած միջադեպով, ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառման առնչությամբ կանցկացվի ծառայողական քննություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հատուկ նոր ոստիկանապետի համար։
Սիսիանում միլպետի ժամանակավոր պաշտոնակատարը բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ 3 քաղաքացու է ծեծել, նրանցից մեկը Սիսիանի ավագանու անդամ, մյուսը 1952 թ. ծնված քաղաքացի է։ Ծեծվածները հոսպիտալում են»