Search
Close this search box.

Ծեծել են պետգույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն»-ի տնօրենին

Երեւանի Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ, ապրիլի 2-ին ծեծի է ենթարլվել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Կայքի հաղորդմամբ՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձայնային ազդանշաններ տալով՝ նրան իջեցրել է մեքենայից, ապա նա եւ ընկերներն անհիմն վիճաբանել են ՊՈԱԿ-ի տնօրենի հետ, վնասել նրա մեքենայի կողային հայելին և պատճառել վնասվածքներ, ապա հեռացել։