Search
Close this search box.

Այսուհետ կֆիքսվեն բոլոր քաղաքացիների հեռախոսազանգերը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Այն ընդունվեց միաձայն՝ 71 կողմ, 0 դեմ ձայներով։ Հիշեցենք, որ նիստին ներկա էին միայն իշխանության պատգամավորները։

Նախագծով նախատեսվում է Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել բոլոր քաղաքացիների հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները։ Այն կգործի ներկայումս հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ փաթեթի ընդունման առաջին փորձն այսօր տապալվել էր: