Search
Close this search box.

Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսը խլել է ռեկորդային թվով կյանքեր. BBC

Իսպանիայում վերջին մեկ օրում Covid-19-ի հետեւանքով մահացածների թիվը հասել է 769-ի: Երկրում կորոնավիրուսի հետեւանքով ընդհանուր մահացել է 4858 մարդ, փոխանցում է BBC-ն:

Իսպանիայում նախորդ օրը կորոնավիրուսի հետեւանքով մահացել էր 655 մարդ:

Իսպանիայում գրանցվել է վարակման ընդհանուր 64059 դեպք, ինչը 7871-ով ավելի է, քան մեկ օր առաջ: