Search
Close this search box.

Որոշ հիվանդների տեղափոխել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց

Կորոնավիրուսով վարակված որոշ հիվանդների տեղափոխել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց: Այս տեղեկությունների վերաբերյալ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Factor.am-ին փոխանցեց. «Հայաստանի բոլոր ինֆեկցիոն հիվանդանոցներում էլ տարբեր հիվանդներ բուժում են ստանում, այդ թվում նաև կորոնավիրուսով: Տարածաշրջանների չենք բաժանում:

Հայաստանում տարածում ունի և հնարավոր է, որ բոլոր տեղում էլ լինեն հիվանդներ»: Նշենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրել էր, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը միակ բուժհաստատությունը չէ որտեղ, որ բուժում են ստանում քաղաքացիները:

«Ուզում եմ տեղեկացնել, քանի որ հաստատված դեպքերի աճ ունենք, Նորքի հիվանդանոցը միակը չէ այլևս, որտեղ մեր քաղաքացիները բուժում են ստանում կամ գտնվում են, եթե բուժման կարիք չկա: Մարզային երկու հիմարկում կան քիչ թվով պացիենտներ: Սա շարունակական գործընթաց է լինելու, հիվանդանոցների թիվը, միգուցե, աճի: Այլ հիվանդնաոցներ գնում են այն քաղաքացիները որոնք ոչ մի սիպտոմներ չունեն, իսկ նրանք, ովքեր ունեն սիպտոմներ, շարունակում են մնալ Նորքի ինֆեկցիոն հիվանդնանոցում»,- մասնավորապես ասել էր նախարարը: