Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արտակարգ դեպք Լոռու մարզում. հիվանդանոց է տեղափոխվել 26–ամյա երիտասարդ

Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի կույր հրազենային վերք, աջ ազդրոսկրի միջին երրորդականի բազմաբեկոր կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Օձուն գյուղի բնակիչ, 26-ամյա Արթուր Գ.-ն է, ով իրավապահներին հայտնել է, որ Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի հրապարակում լսել է պայթյուն, այնուհետև ազդրի շրջանում ցավ է զգացել: Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության հանգամանքները, հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: