Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կաշառակեր պաշտոնյան փորձել է ուտել փաստաթուղթը և խեղդվել

ՌԴ Իրկուտսկում իրավապահ մարմինները հետախուզում են անցկացրել շրջանային «Ռոսսելխոզնադզորում», քանի որ պաշտոնյաներից մեկը կասկածվել է կաշառքի դիմաց անտառի արտահանման թույլատվություն տալու մեջ:

Հետախուզման ժամանակ պաշտոնյան իրավապահ մարմինների աչքի առաջ կերել է փաստաթուղթը, հայտնում է MK.ru-ն: Այնուամենայնիվ, հանցագործության հետքերը թաքցնել նրան այդպես էլ չի հաջողվել:

Փաստաթուղթն ուտելիս տղամարդը խեղդվել է, օգնության է հասել ուժայիններից մեկը, ով հարվածել է նրա մեջքին, որպեսզի նա դուրս նետի թուղթը բերանից: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ պաշտոնյայի ստացած կաշառքի չափը կազմում է 160 հազար ռուբլի: