Search
Close this search box.

Չինաստանն Իրանից տարհանում է իր քաղաքացիներին

Չինաստանը իր քաղաքացիներին տարհանում է Իրանի տարածքից, որտեղ նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը նոր թափ է ստանում: Այս մասին հաղորդում է Global Times-ը երեքշաբթի, մարտի 3-ին:

«Իրանում Չինաստանի դեսպանատան աշխատակիցները երեքշաբթի օրը Global Times-ի հետ զրույցում հաստատել են, որ առաջին չարտերային չվերթով Իրանում գտնվող Չինաստանի քաղաքացիներին կվերադարձնեն Չինաստան»,- ասվում է հրապարակման մեջ:

Առաջնությունը կտրվի Իրանի Ղում քաղաքում գտնվող ուսանողներին, որտեղ գրանցված է Իրանում կորոնավիրուսի ամենամեծ բռնկումը, հավելում է հրատարակությունը: Նրանք Չինաստանում 14 օր կգտնվեն կարանտինի մեջ: