Search
Close this search box.

Աշխարհում գրանցված է կորոնավիրուսի ավելի քան 90 հազար դեպք

Համաձայն ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալների՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 80.151 դեպք: Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը, ըստ SCMP-ի, գերազանցել է 90,8 հազարը: Մեկ օրվա ընթացքում Չինաստանի իշխանությունները հայտնաբերել են հիվանդության 125 նոր դեպք: Միևնույն ժամանակ, հիվանդանոցներից բուժված և դուրս գրվածների թիվը հասել է 47 204-ի: Ավելի քան 40 600 մարդ մնում է բժիշկների հսկողության տակ, քանի որ սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով հիվանդ մարդկանց հետ։ Չինաստանում կորոնավիրուսի պատճառով բարդությունների հետևանքով մահացությունների թիվը հասել է 2912-ի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Չինաստանից դուրս հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 8000 մարդ: Ընդհանուր առմամբ, վարակման դեպքեր են գրանցվել 64 երկրում, 128 մարդ մահացել է Չինաստանի սահմաններից դուրս:
Վիրուսի զոհերի թիվը կազմել է 3 116 մարդ, այդ թվում՝ մայրցամաքային Չինաստանում ՝ 2943:

Մոսկվայի իշխանությունները կչափեն մետրոյի ուղևորների ջերմաստիճանը: Նման քայլեր կձեռնարկվեն նաև դպրոցներում և մանկապարտեզներում: Իրանից, Չինաստանից և Հարավային Կորեայից ժամանող քաղաքացիները կմեկուսացվեն մայրաքաղաքի օդանավակայաններում և կստուգվեն կորոնավիրուսի վարակի հայտնաբերման համար:
Գերմանիայում COVID-19 կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 150-ի, հայտնել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը, որն զբաղվում է հիվանդությունների վիճակագրությամբ:
ԱՄՆ-ում կորոնավիրուսով զոհերի թիվը հասել է 6-ի: Չորս մարդ մահացել է Սիեթլում գտնվող ծերանոցում, որտեղ հայտնաբերվել են կորոնավիրուսով կասկածվող մեծ թվով մարդիկ:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ COVID-19-ով կորոնավիրուսով վարակվածների համար նոր դեղամիջոցները կարող են պատրաստ լինել ամռանը կամ աշնանը:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն էլ նշել է, որ իր երկիրը շուրջօրյա պատերազմ է սկսել կորոնավիրուսի դեմ: Միայն վերջին 24 ժամվա ընթացքում Հարավային Կորեայում գրանցվել է 600 նոր դեպք: