Search
Close this search box.

«Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ, որպեսզի հասկանամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մեր հարևան երկրում:

Նախարարի հավաստմամբ` կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք հետազոտվել են, և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակը: Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ»:

Հիշեցնենք, որ Վրաստանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վարակված անձը միջին տարիքի քաղաքացի է, որն Իրանից նախօերին ժամանել է Վրաստան: