Search
Close this search box.

Իրանում 18 մարդ է զոհվել կորոնավիրուսից

Կորոնավիրուսի հետևանքով Իրանում զոհվել է 18 մարդ: Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:

Ավելի վաղ Իրանի Առողջապահության նախարարությունից հայտնել էին վարակի 28 դեպքի մասին:

Հայտնի է, որ վիրուսի տարածումից խուսափելու համար կփակվեն կրթական հաստատությունները, ինչպես նաև կչեղարկվեն մշակութային միջոցառումները: