Search
Close this search box.

Արցախում արտակարգ դեպքերն են քննարկել ՀՀ գլխավոր դատախազն ու ՊԲ զորամասերի հրամանատարներն

Փետրվարի 20-ին՝ հայկական երկու հանրապետությունների փոխհամագործակցության շրջանակում Արցախում գտնվող ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարության, միավորումների և զորամասերի հրամանատարների ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն:

Քննարկվել են զինված ուժերում վերջին շրջանում տեղ գտած արտակարգ դեպքերին ու զորքերում կարգապահության ամրապնդմանը վերաբերող հարցեր: