Search
Close this search box.

Եմենում պաշտպանության նախարարի մեքենան են պայթեցրել

Փետրվարի 19-ին մահափորձ է կատարվել Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության պաշտպանության նախարարի նկատմամբ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Եմենի տեղեկատվության նախարարի խորհրդական Մուխթար ար-Ռահբիին:

Ականի վրա մեքենայի պայթյունի հետևանքվ նախարարը չի տուժել, սակայն նրան ուղեկցող անձնակազմից զոհեր և վիրավորներ կան:

«Եմենի պաշտպանության նախարարը փրկվել է մահափորձի ժամանակ ականի վրա մեքենայի պայթելու արդյունքում»,-նշել է ար-Ռահբին:

Մահափորձը տեղի է ունեցել Մաարիբ նահանգից արևմուտք ընկած տարածքում. գրանցվել է 4 զոհ: