Search
Close this search box.

Կորոնավիրուս հայտնաբերվեց նաև երեխայի մոտ

Գերմանիայում առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել երեխայի մոտ։ Վիրուսակիրը հայտնաբերվել է Բավարիայի երկրամասի Տրաունշտեյնի շրջանում։ Երեխայի տարիքը եւ այլ անձնական տվյալներ չեն բարձրաձայնվում։ Այսպիսով Գերմանիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը դարձավ վեց։ Վիրուսակիրներից հինգը Webasto ընկերության աշխատակիցներ են, եւ զբաղվում են մեքենաշինությամբ։ Բժիշկների հսկողության տակ է եւս հարյուր մարդ, որոնք հնարավոր է, որ շփում ունեցած լինեն վիրուսակիրների հետ։ Նշենք, որ նախօրեին գերմանական կառավարական օդանավը մեկնեց Ուհան, տարհանելու այնտեղ գտնվող Գերմանիայի հարյուր քաղաքացիներին։