Search
Close this search box.

Չինացիների մուտքը Հայաստան կասեցվեց

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը կասեցվում է` կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը կասեցվում է»,- գրել է Ավինյանը: