Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ռազմիկ Աբրահամյանը պետք է ողջ-առողջ մնա». երեխաներին կորցրած մայրերը դատարանի բակում են

Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Անդրանիկ Մնացականյանի, ընթանում է Դատախազության կողմից` Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չընտրելու՝ առաջին ատյանի դատարանի որոշմամ դեմ ներկայացաված վերաքննիչ բողոքի քննությունը: Ապօրինի որդեգրումների պատճառով իրենց երեխաներին կորցրած մայրերը Հայկուհի Խաչատրյանի նախաձեռնությամբ հավաքվել են դատարանի շենքի դիմաց: «Շատ կարևոր է, որ Ռազմիկ Աբրահամյանը ողջ և առողջ լինի և մեր երեխաների տեղն ասի: Մենք եկել ենք, որ դատարանը տեսնի, որ փաստերը ոչ միայն գրված են, այլև քայլում են, ու արդար որոշում կայացնի: Մեր երեխաներին վաճառում են, գողանում են անհետանում են, փաստ չի՞: Պայքարի բազմաթիվ ձևեր ենք փորձելու, ամեն քայլ անելու ենք, որ գոնե մեր երեխաներին գտնենք, մյուս կորած երեխաներն իրենց մայրերին գտնեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայկուհի Խաչատրյանը: