Search
Close this search box.

Այս գիշեր մեծ թվով բարձրաստիճան ոստիկաններ են գնացել օդանավակայան հերթական ասֆալտափռման աշխատանքներ կատարելու համար

Փաստաբան Լուսինե Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր, գիշերային ժամին, գնացել էի օդանավակայան, տեսնելու, թե ինչպես է ոստիկանությունը իր հերթական կեղծ ինֆորմացիան իրացնում։ Բազմաքանակ բարձրաստիճան ոստիկաններ եկել էին հերթական ասֆալտափռման աշխատանքներ կատարելու։ Նայում ու մտածում էի, թե քանի ոստիկանի և նրա ընտանիքի անդորր է խաթարվել, քանի հանցագործություն է այս պահին կատարվում, քանի հանցագործություն չի բացահայտվելու, որովհետև ոստիկանները չնայած քնած չեն, բայց մի անձի ցանկություններին են հագուրդ տալիս։

Մի արեք, տղերք։ Երբ եք գիտակցելու, թե ինչքան կարևոր գործառույթ է ձեզ վերապահված։ Թողեք խեղկատակի դերը ու լուրջ գործով զբաղվեք։

ՀԳ. Ոստիկանների «օպերացիան» իհարկե չստացվեց, որովհետև ի սկզբանե հեղինակները իրենք չէին»: