Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աստրախանի բնակիչը սառցե ջուրն է մտել՝ խեղդվող շանը փրկելու համար

Ռուսաստանի Աստրախան քաղաքի բնակիչ Ալեքսանդր Նեշինը խեղդվող շանը փրկելու նպատակով մտել է սառցե ջուրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը

Համացանցում մեծ տարածում գտած տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը միայն լողազգեստով մտնում ջուրն ու օգնում շանը ափ հասնել:

Վերջինս պատմել է, որ կենդանուն նկատել է դստեր հետ զբոսանքի ընթացքում:

«Գետածոցի մոտ նա ցած է իջել ջուր խմելու համար, սակայն ընկել է բարակ սառույցի վրա և այլևս չի կարողացել վեր կենալ»,- մեջբերում է տղամարդու խոսքերը «Վոլգա» ցանցային հրատարակությունը:

Տղամարդը խոստովանել է, որ մինչ այդ սառցե ջրի մեջ մտել է միայն «մկրտության լոգանք» ընդունելու ժամանակ: