Search
Close this search box.

Թբիլիսիում ծեծել են «Ռուսթավի-2»-ի նախկին գլխավոր տնօրենին

Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքում հարվածել են «Ռուսթավի-2» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի դեմքին, հայտնում է «Sputnik Գրուզիան»՝ վկայակոչելով «Մտավարի Արխի» հեռուստաալիքին:

Գվարամիան «Մտավարի արխիի» համասեփականատեր Գեորգի Ռուրուայի փաստաբանն է, որին մեղադրում են ապօրինի զենք պահելու մեջ:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ոստիկաններին հաջողվել է հարձակվողին ձերբակալել: Նրան եւ եւս երեք մարդու հարցաքննում են իրավապահ մարմինների աշխատակիցները:

Ընդդիմադիր «Ռուսթավի-2»-ը ղեկավարող Գվարամիան հեռացվել էր անցյալ տարվա հուլիսին այն բանից հետո, երբ փոխվել էին հեռուստաալիքի սեփականատերերը:

Նա օգոստոսին հայտնել էր, որ նոր հեռուստաընկերություն է հիմնել՝ «Մտավարի արխին»: Ավելի ուշ Վրաստանի գլխավոր դատախազությունը նրան մեղադրել էր «Ռուսթավի-2»-ին դիտավորյալ ավելի քան 2 մլն դոլարի դրամական վնաս պատճառելու մեջ: Դատարանը Գվարամիայի համար սահմանել էր 13 հազար դոլարից ավելի գրավ:

Գվարամիան դեկտեմբերին հայտարարել էր, որ ընտանիքի հետ Վրաստանից հեռանում է:

Հուլիսի սկզբից հաղորդավար Գեորգի Գաբունիան «Ռուսթավի 2»-ի եթերում հեղինակային ծրագիրն սկսեց անվայելուչ հայհոյախոսությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։ Գաբունիայի արարքը դատապարտեցին վրացական իշխանությունների ներկայացուցիչները եւ հեռուստադիտողները։ Վրաստանի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ եկան ընկերության շենքի մոտ՝ պահանջելով ազատել լրագրողին եւ ալիքի գլխավոր տնօրենին։ Հեռուստաընկերությունը տարածեց պաշտոնական հայտարարություն, որով ներողություն խնդրեց հաղորդավարի արարքի համար։

Ավելի ուշ վրացի գինեգործները եւ գործարարները բողոք հայտնեցին՝ զգուշանալով, որ լրագրողի ելույթի պատճառով սպառնալիքի տակ է հայտնվել ռուսական շուկան վրացական արտադրանքի համար։ Իր հերթին, Գվարամիան կոպիտ հայտարարեց, որ իր համար մեկ է, թե արդյոք վրացական գինիները եւ հանքային ջրերը կհայտնվեն ռուսական շուկայում, որ միզել կցանկանար (նա այդ բառի կոպիտ հոմանիշն է օգտագործել) «բոլոր երեքի վրա» (Բորժոմ», գինի եւ «Նաբեգլավի»)։

Լուրեր Հայաստան