Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ՝ Երևանում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների դեպքից. հայտնի է մասնակիցների ինքնությունը, կրակողներն էլ եղել են հայր ու որդի

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և հետաքննչական բաժանմունքների ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ, պարզել են հունվարի 28-ին Երևանում՝ Վանթյան փողոցում, խուլիգանական դրդումներով հրազենների գործադրմամբ կրակոցներ արձակողների, վիճաբանության մասնակիցների ինքնությունը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ այդ օրը, ժամը 21։30-ի սահմաններում Վանթյան փողոցի 7/7 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Տիգրան Հայրապետյանի և 18-ամյա Սարգիս Ղուկասյանի միջև։
Վիճաբանության ժամանակ նրանց են միացել Տ. Հայրապետյանի հայրը՝ 60-ամյա Հրաչյա Հայրապետյանը և ընկերները՝ 30-ամյա Սևակ Բաբայանն ու 30-ամյա Սարգիս Հարությունյանը, որի ժամանակ էլ Տ. և Հ. Հայրապետյանները կրակոցներ են արձակել։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վիճաբանության մասնակիցներին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։

Հիշեցնենք՝, հունվարի 28-ին կրակոցներ էին հնչել Երևանում:

Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վանցյան 7/7 հասցեի դիմաց կրակոցներ են հնչել: