Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինացին՝ որպես կրկնակի դիմակ, օգտագործում է ջրի համար նախպատեսված տարան

Չինաստանի բոլոր շրջաններում, ներառյալ նահանգներում, ինքնավար շրջաններում և կենտրոնական քաղաքներում, հայտնաբերվել են վարակի դեպքեր, հաղորդել է Չինաստանի շրջանների առողջապահության ու հիգիենայի հարցերով հանձնաժողովը, գրում է РБК-ն։ 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների թիվը հասել է 7711-ի, մահացել է 170 մարդ, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 31-ը, դուրս է գրվել հիվանդանոցներից ընդհանուր առմամբ 170 քաղաքացի, գրում է South China Morning Post-ը: Հոնկոնգի և Մակաոյի հատուկ վարչական շրջաններում, ինչպես նաև Թայվանի նահանգում գրանցվել է հիվանդության հաստատված 25 դեպք՝ 10-ը Հոնկոնգում, 7-ը՝ Մակաոյում և 8 դեպք Թայվանում:

Եվ ահա համացանցում հայտնվում են այնպիսի տեսանյութեր, որտեղ չինացիները դեիմում են անհատական պաշտպանության տարբեր միջոցների: Ներկայացվող տեսանյութում չինացին՝ որպես կրկնակի դիմակ, օգտագործում է ջրի համար նախպատեսված տարան: