Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքնաթիռը վայրէջք է կատարել փողոցում

Թեհրանից Մահշար մեկնած ուղևորատար ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրանում և Մահշարի օդանավակայանի թռիչքուղուց դուրս եկել փողոց: Այս մասին հայտնում է CNN-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Կասպիական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի հետ, որում եղել է 150 ուղևոր:

Նշվում է, որ վայրէջքի ժամանակ վնասվել է ինքնաթիռի շասսին:

Բոլոր ուղևորներն ապահով դուրս են բերվել ինքնաթիռից, տուժածներ չկան: